11:00 | 15.02.24 | Նորություններ | 1726

Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցն ընդունում է հայտեր

Եվրոպական բիզնես հրեշտակների ցանցը (EBAN) հայտարարել է ստարտափների հայտերի ընդունման մասին:

Սա միջազգային հրեշտակ ներդրողների առջեւ հանդես գալու, ինչպես նաեւ գործնական կապեր ձեռք բերելու հնարավորություն կարող է լինել հայկական ստրատափների համար:

Կարող են դիմել՝

•    բոլոր ուղղություններով գործունեություն ծավալող վաղ փուլի ստարտափներ,
•    150 հազար եվրոյից մինչեւ 2 միլիոն եվրո ներդրումային ֆինանսավորման ակտիվ շրջափուլում գտնվող ընկերություններ,
•    ԵՄ ստարտափներ, որոնք բիզնես են անում ԵՄ ցանկացած երկրում (հայկական ստարտափները նույնպես իրավասու են)։

Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 15-ն է, մանրամասներին ծանոթանալ եւ հայտը լրացնել կարող եք այստեղ։