14:58 | 08.02.24 | Նորություններ | 1408

Apple-ի AI մոդելը տեքստային հարցումներով կխմբագրի լուսանկարները

Apple-ը թողարկել է AI մոդել՝ տեքստային հարցումների հիման վրա լուսանկարներ խմբագրելու համար:

Այն կարող է փոխել պատկերի չափը եւ գույնի պարամետրերը, ինչպես նաեւ շրջանակի առանձին մանրամասները:

Մոդելը մշակվել է Կալիֆորնիայի համալսարանի հետ համատեղ, գրում է VentureBeat-ը։ Դրա սկզբնական կոդը հրապարակված է Github-ում: MGIE-ի ցուցադրությունը (MLLM-Guided Image Editing) հասանելի է մեքենայական ուսուցման Hugging Face հարթակում:

Նեյրոցանցը գործում է մուլտիմոդալ ռեժիմով. այն միաժամանակ հասկանում է օգտատիրոջ տեքստային հարցումները անգլերենով եւ ճանաչում առարկաները պատկերներում: Այն թույլ է տալիս փոխել շրջանակի չափը, կտրել այն կամ փոխել լուսանկարի կոնտրաստը, գույները եւ այլ պարամետրեր:

MGIE-ը կարող է նաեւ փոխարինել պատկերի ֆոնը, ավելացնել կամ հեռացնել օբյեկտներ եւ կիրառել «գեղարվեստական էֆեկտներ» ու գունային ֆիլտրեր: Դրա միջոցով դուք կարող եք խմբագրել լուսանկարի փոքր դետալները՝ դեմք, վարսեր, հագուստ, աքսեսուարներ:

MGIE-ը զարգացման վաղ փուլում է, ըստ 9to5mac-ի: Արդյոք Apple-ը կսկսի այն կիրառել իր արտադրանքներում, դեռեւս հայտնի չէ: Ընկերությունը պաշտոնապես չի մեկնաբանել մոդելի կիրառության մանրամասները։