«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում է «Ավտոմատ նախագծման համակարգի հիմունքները» դասընթացի հայտերի ընդունումը:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան.
• Ավտոմատ նախագծման համակարգին (ԱՆՀ);
• ԱՆՀ-ի հիմնական հասկացություններին, գործիքներին, պարամետրիկ մոդելավորման սկզբունքներին;
• Երկչափ էսքիզների ստեղծմանը (Sketch), էսքիզների հիմքով եռաչափ մոդելավորման գործիքներին (sketch based features);
• Հավաքական միավորների մոդելավորման եւ գծագրերի ավտոմատ ստեղծման հիմունքների հետ։
Դասընթացը կմեկնարկի փետրվարի 2-ից, մասնակցությունն անվճար է։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 25-ն է, առցանց հայտաձեւը լրացնել հնարավոր է այստեղ։