10:50 | 09.01.24 | Նորություններ | 2033

    CES 2024. Samsung-ը ցուցադրել է աշխարհում 1-ին թափանցիկ microLED էկրանը

    Հարավկորեական ընկերությունը ցուցադրել է microLED մոդել առանց շրջանակների եւ մոտ 1 սմ վահանակի հաստությամբ։

    Էկրանին նայելիս զգացողություն է, թե պատկերը «լողում է օդում»։ Բարձր պիքսելային խտության շնորհիվ պատկերը պարզ է, գրում է Engadget-ը։

    Samsung-ի ներկայացուցիչները նշել են, որ թափանցիկ microLED դիսփլեյների պայծառությունն ու պիքսելային խտությունը տարբերում են դրանք թափանցիկ OLED վահանակներից։ Մասնավորապես, նման դիսփլեյների պատկերն ավելի հարուստ եւ պարզ է ինտենսիվ լուսավորության պայմաններում:

    Samsung-ը դեռ չի կիսվել տեխնիկական մանրամասներով։ Նման դիսփլեյի հնարավոր գինը նույնպես հայտնի չէ։