09:03 | 23.12.23 | Նորություններ | 12954

Yandex Go-ն հուշում է, թե որ ժամերին է ավելի շահավետ ուղեւորություն պատվիրել տոնական օրերին

Yandex Go-ն օգնում է պլանավորել գործերը նախատոնական շրջանում՝ հուշելով, թե որ ժամերին է ավելի շահավետ ուղեւորություն պատվիրել Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում։

Սակագները, որոնցից կազմվում է ուղեւորության գինը՝ 1 կիլոմետրի եւ 1 րոպեի արժեքը, Ամանորից առաջ չեն փոխվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջնական գինը կախված է նաեւ այլ գործոններից՝ ուղեւորության տեւողությունից, պահանջարկի մակարդակից, երթուղագծում առկա ազատ մեքենաների քանակից, խցանումներից եւ այլն։ Գնի վրա անուղղակիորեն ազդում է նաեւ եղանակը։ Վատ եղանակին շատանում են մեքենայով տեղաշարժվել ցանկացողները։ Միաժամանակ նվազում է վարորդների քանակը. ճանապարհային իրավիճակով պայմանավորված՝ շատերը որոշում են մնալ տանը։

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում ավելի շահավետ կլինի ուղեւորություն պատվիրել մինչեւ 13:00 եւ օրվա վերջում՝ 19:00-ից մինչեւ 21:00-ն ընկած ժամանակահատվածում։ Կիրակի՝ դեկտեմբերի 24-ին, ավելի լավ է ուղեւորություն պատվիրել մինչեւ 16:00-ը կամ երեկոյան՝ 19:00-ից մինչեւ 22:00-ն ընկած ժամանակահատվածում։

Դեկտեմբերի 31-ին շահավետ է մեքենա պատվիրել մինչեւ 17:00։ Գրեթե բոլորն արդեն արել են վերջին գնումները կամ հասել ընկերների տուն, ուրեմն ազատ մեքենաներն ավելի շատ են, եւ ուղեւորության արժեքն ավելի ցածր կլինի։ Բայց պետք է շտապել, քանի որ կեսգիշերին մոտ վարորդները սկսում են ավարտել հերթափոխները, որպեսզի հասնեն իրենց ընտանիքներին եւ ամանորյա սեղանին, ուստի ազատ մեքենաներն էլ շրջակայքում քչանում են, եւ գները ժամանակավորապես աճում են։

Նոր տարին դիմավորելուց հետո եւ մինչեւ հունվարի 1-ի գիշերվա 2-ը շատերը դուրս են գալիս զբոսնելու կամ այցելությունների։ Երթուղագծում վարորդներն առաջվա պես ավելի քիչ են, քան սովորական գիշերներին, իսկ տաքսու պահանջարկը սկսում է աճել, այնպես որ այդ ժամանակահատվածում ուղեւորության գինը կարող է սովորականից բարձր լինել։ Ընկերներին այցելելու, զբոսանքի գնալու կամ, հակառակը, տուն վերադառնալու առավել հարմար ժամանակը 2:00-ից մինչեւ 4:00-ն է․ պահանջարկը նվազում է, ուղեւորության արժեքը՝ նույնպես։

Հունվարի 1-ի առավոտյան ավելի լավ է մեքենա պատվիրել 10:00-ի եւ 16:00-ի միջեւ ընկած ժամանակահատվածում։ Ժամը 16:00-ից հետո շատերն այցելում են հարազատներին եւ ընկերներին, ուստի ավելի մատչելի ուղեւորությունների համար ավելի լավ է սպասել 20:00-ին։

Որպեսզի օգտատերերին ավելի հարմար լինի պլանավորել իրենց ուղեւորությունները, հավելվածում կա «Պահանջարկի ինդեքս» ցուցիչը, որն իրական ժամանակում ցույց է տալիս մեքենաների պահանջարկի մակարդակը։ Եթե ազատ մեքենաների քանակը երթուղագծում բավարար մակարդակի վրա է, ցուցիչը կանաչ կլինի, իսկ ուղեւորության գինը՝ սովորական գույնի։

Yandex Go-ում կան տեխնոլոգիաներ, որոնց օգնությամբ հնարավոր է խնայել ուղեւորությունների վրա նույնիսկ մեծ պահանջարկի ժամանակ։ Օրինակ՝ ալգորիթմը կարող է առաջարկել ավելի երկար սպասել մեքենային կամ ուղեւորությունից հետո մի քանի րոպե քայլել մինչեւ նպատակակետը։ Դա հարմար է նաեւ վարորդի համար. այդպես նա ժամանակ չի վատնի բակից դուրս գալու վրա եւ կկարողանա ավելի շուտ հասնել հաջորդ պատվերին։