11:56 | 07.12.23 | Նորություններ | 1354

Հայտնի են Seaside Startup Summit 2024-ի անցկացման օրերը

Seaside Startup Summit-ը 2024-ին վերադառնում է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Փետրվարի 23-29-ը Ռաս Ալ Խայմայում գտնվող Longbeach Campground-ում կանցկացվի Seaside Startup Summit UAE 2024 միջոցառումը։

Ստարտափների համար դիմում-հայտերը բաց են, մասնակցելու համար հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։

Դեռեւս 2020 թվականին Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից մշակված այս նոր ձեւաչափն առաջին անգամ հաջողությամբ անցկացվել է 2022-ի դեկտեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններում։

2016-2023 թվականներին Հայաստանում եւ արտերկրում անցկացված 8 սամիթներին մասնակցել են ավելի քան 1000 ստարտափ ընկերություն, բանախոսներ, մենտորներ եւ ներդրողներ ավելի քան 50 երկրից։ Միջոցառման շրջանակում մինչ օրս իրականացրած ներդրումները գերազանցում են 4 մլն դոլարը։