10:13 | 05.12.23 | Նորություններ | 9812

Insight-ը ձեռք է բերել SADA-ն

Լուծումների գլոբալ ինտեգրատոր Insight Enterprises-ը հայտարարել է, որ ձեռք է բերել ամպային բիզնեսի եւ տեխնոլոգիաների առաջատար խորհրդատու եւ Google Cloud-ի՝ վեց անգամ տարվա լավագույն գործընկեր ճանաչված SADA ընկերությունը:

SADA-ն ամպային տիրույթում իր զգալի փորձով եւ մասշտաբով ընդլայնում է Insight-ի առաջարկները հաճախորդներին: Ձեռքբերումն ամրապնդում է Insight-ի դիրքը՝ որպես ամպային տվյալների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, խելացի լուծումների եւ ծառայությունների մատակարար աշխարհի առաջատար էկոհամակարգերում՝ Microsoft Azure-ում, Google Cloud-ում եւ Amazon Web Services-ում (AWS):

Ձեռքբերման շնորհիվ Insight-ին է ավելանում Google Cloud էկոհամակարգում մասնագիտացած մոտ 850 մասնագետ՝ ընդհանուր թիմը հասցնելով ավելի քան 14,500-ի՝ 26 երկրում հաճախորդներին սպասարկելու համար:

«SADA-ի համագործակցությունը Google Cloud-ի հետ կբարելավի տարբեր ամպերում աշխատող հաճախորդներին սպասարկելու մեր կարողությունը եւ կարագացնի Գեներատիվ AI-ի պես լայն պահանջարկ ունեցող տեխնոլոգիաների ներդնելը։ Այս ձեռքբերումով մենք լուծումների առաջատար ինտեգրատոր դառնալու մեծ քայլ ենք անում՝ կենտրոնանալով շուկայի աճի ամենակարեւոր հատվածների՝ ամպերի, տվյալների, AI-ի, կիբերանվտանգության եւ edge-ի վրա: Բացի դրանից, մեր պորտֆոլիոյին ավելանում են SADA-ի՝ Google Cloud-ից օգտվող հաճախորդները, ինչպես նաեւ Google Cloud-ի մասնագիտացված վաճառքի եւ տեխնիկական ռեսուրսները»,- նշել է Insight-ի Հյուսիսային Ամերիկայի նախագահ Դի Բըրգերը:

 «Մենք Insight ենք բերում ինչպես Google Cloud էկոհամակարգի տեխնիկական եւ սպասարկման մեծ համբավ, այնպես էլ Google Cloud-ի լուծումների հետ աշխատելու մեծ փորձ: Insight-ի ռեսուրսները, հաճախորդների գլոբալ բազան եւ լայն տեխնոլոգիական գործընկերությունը մեզ հնարավորություն են տալիս ավելի արագ մուտք գործել նոր շուկաներ եւ ավելի շատ հաճախորդների ներկայացնել Google Cloud-ի հնարավորությունները»,- նշել է SADA-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատար է եւ Google Cloud-ի լուծումների մատակարար մրցանակակիր ընկերություն: 2000 թվականից սկսած՝ SADA-ի փորձագետների թիմը պատրաստակամորեն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առեւտրի, արտադրության եւ հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու ծառացած ամենաբարդ խնդիրները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ նպատակների իրականացման վրա: