14:17 | 30.11.23 | Նորություններ | 1748

Հայաստանում կստեղծվի AI սուպերհամակարգչային կենտրոն

Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Այն առաջինը կլինի մեր տարածաշրջանում, եւ հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։

Այս ծրագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու NVIDIA ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապրիլի 21-ին Երեւանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։

Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվեց կառավարության նիստում, եւ շուտով կքննարկվի Ազգային ժողովում»,- նշել է Հակոբ Արշակյանը։