12:47 | 15.11.23 | Նորություններ | 1835

Հայկական Signlz AI-ը Product Hunt-ում է

Հայկական Signlz AI-ը նոր պրոդուկտներ ներկայացնող Product Hunt հարթակում է ու պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Signlz-ը հեշտացնում է արտադրանքի ղեկավարների կյանքն ու կրճատում ձեռքով տարվող փաստաթղթային աշխատանքը։ Այն արհեստական բանականության միջոցով գեներացնում է պահանջվող փաստաթղթերն ու տեխնիկական բնութագրերը, այնուհետեւ դրանք վերածում գործող առաջադրանքների հենց պրոդուկտի կառավարման ծրագրակազմում: Այն թույլ է տալիս պրոդուկտի մենեջերներին ավելի շատ կենտրոնանալ ռազմավարության վրա:

Պրոդուկտի բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ դրա օգտին քվեարկել կարող եք այստեղ։