15:07 | 13.11.23 | Նորություններ | 2132

Նոյեմբերի 14-ին կանցկացվի Buissup Conference 2023-ը

Նոյեմբերի 14-ին կանցկացվի Buissup Conference 2023-ը՝ «Բացահայտելով բիզնես թրենդերը» խորագրով։

Կոնֆերանսն անցկացվում է նոյեմբերի 13-19-ը կազմակերպվող Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (GEW) շրջանակում։

Միջոցառման ծրագիրը հագեցած է Հայաստանի հայտնի ընկերությունների հիմնադիրների եւ թոփ-մենեջերների մասնակցությամբ պանելային քննարկումներով եւ ելույթներով, որոնց ընթացքում կխոսվի բիզնեսի արդի թրենդերի մասին, որոնք թելադրում են ընկերությունների զարգացման ռազմավարությունները։

Համաժողովի թեմաներն են՝

•    Տիտանների ճակատամարտ. առցանց բիզնեսն ընդդեմ օֆլայնի,
•    Ճկուն ընթացակարգեր. հեռավար, թե՞ գրասենյակից աշխատանք,
•    Շինարարական բում. Ինչպե՞ս դիմակայել մեծ մրցակցությանը,
•    Հաջողության պատմություններ ռեստորանային բիզնեսում։