13:00 | 10.10.23 | Նորություններ | 1835

BANA Angels-ը կիրականացնի DigiTec Startup Elevator նախագիծը

DigiTec 2023 ցուցահանդեսի շրջանակում BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը կանցկացնի DigiTec Startup Elevator նախագիծը։

DigiTec Startup Elevator-ը որպես նեթվորքինգ-հարթակ կմիավորի հրեշտակ ներդրողներին եւ ստարտափների հիմնադիրներին։ Digitec Startup Elevator-ի հայեցակարգը ոգեշնչված է վերելակային ելույթի (elevator pitch) հայտնի պրակտիկայից, որը գաղափարի, ապրանքի կամ ծառայության ազդեցիկ ներկայացում է՝ վերելակով երթեւեկելու տեւողության ընթացքում (սովորաբար՝ մեկ րոպե)։

DigiTec Startup Elevator-ի շրջանակում քսանչորս փորձառու հրեշտակ ներդրող, ըստ նախապես հաստատված հաջորդականության, կապահովի 15-րոպեանոց հասանելիություն միջոցառմանը եւ յուրաքանչյուր ստարտափ հիմնադրին կհատկացվի մեկական րոպե: Այսպիսով, յուրաքանչյուր ներդրող կկարողանա լսել 15 ստարտափի վերելակային ելույթ։

DigiTec Startup Elevator-ը կգործի ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում ՝ ժամը 15:00-ից 17:00-ը։ Բոլոր հետաքրքրված ստարտափ հիմնադիրները կարող են նախապես գրանցվել միջոցառմանը այստեղ։