17:19 | 26.09.23 | Նորություններ | 1725

Դիջիթեքը կանցկացվի առանց ժամանցային միջոցառումների

ԱՏՁՄ-ն հոկտեմբերի 13-15-ին կայանալիք Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսի անցկացման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Մենք գիտակցում ենք, որ անկախ իրավիճակի բարդությունից, տնտեսությունը պետք է գործի, որպեսզի կարողանանք հաղթահարել այս դժվարությունները։

Ուստի մեր թիմը շարունակում է ռազմավարական ուղղությունների եւ տնտեսության հիմքերն ամուր պահող միջոցառումները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելուն զուգահեռ։

Այսպիսով՝ այս տարի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսում բացառվելու են բոլոր ժամանցային միջոցառումները, այդ թվում՝ Afterparty-ն եւ գալա ընթրիքը։

Դիջիթեքի բովանդակությունը լինելու է միայն ձեռնարկատիրական՝ միջազգային մամուլի միջոցով եւս մեր ներուժը ցույց տալու, աշխատատեղերի հնարավորությունները բացահայտելու համար։

Ակնկալում ենք ձեր աջակցությունը եւ ակտիվ մասնակցությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ անկախ դժվարություններից տեխնոլոգիական ոլորտը շարունակում է գործել եւ վստահելի գործընկեր է»,- ասվում է հայտարարությունում։