10:54 | 25.09.23 | Նորություններ | 1082

Tech Week 2023-ը հետաձգվել է

Tech Week Armenia կազմակերպչական թիմը հայտնել է Tech Week 2023-ի հետաձգման մասին, որը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 29-ից հոկտեմբերը 1-ը Վանաձորում։

«Հաշվի առնելով մեր հայրենիքում տիրող իրավիճակը՝ Tech Week Vanadzor 2023-ը հետաձգվում է։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, աջակիցներին եւ մասնակից միջոցառումների թիմերին որոշմանն աջակցելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Tech Week 2023-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին եւ հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաեւ՝ կրկնել եւ գերազանցել այդ փորձը։

Միջոցառման նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք եւ հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։ Կազմակերպիչ ընկերություններն են The Factory-ն, Zealous-ը եւ TCF-ը: