12:59 | 22.09.23 | Նորություններ | 1713

Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների դեմ․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ հաքերային հարձակման են ենթարկվել պետական հաստատությունները եւ օդանավակայանը։

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին։ Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարեւոր էր զգուշացնել: Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումը իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։

CyberHUB-AM-ի թիմը, Internews-ի վերլուծաբան Մարթայն Գրութենի հետ համատեղ, ուսումնասիրել է Հեռակառավարվող տրոյական ծրագիրը (Remote Access Trojan — RAT) ու ներկայացրել զեկույց դրա աշխատանքի ու պաշտպանական մեխանիզմների մասին։ Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։