17:27 | 06.09.23 | Նորություններ | 9657

ՏՏ ոլորտում հմտանալու հնարավորություն Վիվա-ՄՏՍ-ում

Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու եւ հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:

Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի «Viva University» կրթական ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներ տարիների փորձ եւ հիմնարար գիտելիքներ են ստանում աշխատաշուկայում դիրքավորվելու համար: «Viva University» ծրագրի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն մասնակցության հավասար հնարավորություններ է տալիս մայրաքաղաքում եւ մարզերում բնակվող ուսանողներին:

Անհատական մենտորների աջակցությամբ եւ խորհուրդներով երկամսյա ժամանակահատվածում ծրագրի մասնակիցները սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման եւ բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի գործիքակազմը: Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին եւ գործիքներին, Python  ծրագրավորման լեզվով կատարել ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից:

Ուսանողները խորացրել են C# լեզվով զուգահեռ եւ ասինխրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաեւ սովորել ASP.NET տեխնոլոգիայով վեբ-ծրագրավորում: Ծանոթացել են նաեւ աջակցության գործիքներին՝ համակարգչային իմացությանը, օպերացիոն համակարգերի տեղադրմանն ու մալուխների կառավարմանը:

«Վիվա-ՄՏՍ-ի 17-ամյա փորձի արդյունքում կուտակված գիտելիքները կարեւոր հաղթաթուղթ կարող են լինել ծրագիրն ավարտած ուսանողների համար՝ կյանքի հետագա փուլերում: Դրանք համընդհանուր գիտելիքներ են՝ կիրառելի ոչ միայն տելեկոմ, այլեւ ՏՏ այլ ճյուղերում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում եւ մարզերում երկամսյա դասընթացների է մասնակցել տարբեր բուհերի 22 ուսանող: Նրանք մասնագիտական փորձ են ձեռք բերել ՏՏ եւ վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտներում: Կրթական ծրագրի բազմազանությունը երկու հոսքերի պրակտիկանտներին թույլ է տվել ուսումնասիրել եւ զարգացնել հեռահաղորդակցության ոլորտում թե´ նեղ մասնագիտական, թե´ ընդհանուր գիտելիքները: