15:44 | 01.09.23 | Նորություններ | 17378

Ucom-ում մեկնարկում են շարժական ցանցի արդիականացման աշխատանքները

«Յուքոմ» ընկերությունը մեկնարկում է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները։ Արդիականացումը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանից եւ մասամբ կներառի Արաբկիր վարչական շրջանը։

«Մեր սիրելի բաժանորդներին ուզում ենք նախապես տեղյակ պահել, որ սա դեռ սկիզբն է։ Աշխատանքն իրականացվելու է փուլերով, որպեսզի մինչեւ տարեվերջ դուք ունենաք ավելի սահուն ու ժամանակակից մարդու պահանջները բավարարող փորձառություն Ucom-ի արդեն արդիականացված, նորացված շարժական ցանցում։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է զինվել համբերությամբ, քանի որ այսպիսի աշխատանքը ենթադրում է կապի որակի հնարավոր անկում, շարժական ցանցի ծածկույթի կրճատում, նաեւ կապի ընդհատումներ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Երեւանի վարչական շրջաններում իրականացվող աշխատանքների մասին Ucom-ը մշտապես նախապես կտեղեկացնի։ Ընկերությունը կանխավ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ խոստանալով արագագործ շարժական կապ մինչեւ տարեվերջ: