16:04 | 31.08.23 | Նորություններ | 1641

Մասնագետների պատրաստման մրցույթն ընդունում է հայտեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է 2023 թվականի դասընթացի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Նախատեսվում է վերապատրաստման դասընթացներ իրականացնել՝ շուկայում առկա մասնագետների պահանջարկի հիման վրա:

Ծրագրի ավարտից հետո դասընթացների մասնակիցներին առաջարկվելու է նվազագույնը 6-ամսյա աշխատանքային պայմանագիր բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններում:

Դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել մրցույթի պահանջներին համապատասխանող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ՀՀ ոլորտային ուսումնական հաստատությունները, կենտրոնները, տեխնոպարկերը եւ այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են տեխնոլոգիական ոլորտին առնչվող կրթական գործունեություն:

Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 170 միլիոն դրամ:

Հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 29-ը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։