15:48 | 24.08.23 | Նորություններ | 1575

Wings գաղափարների մրցույթն ընդունում է հայտեր

Tech Week 2023-ի ընթացքում BANA Angels-ի աջակցությամբ կանցկացվի Wings գաղափարների մրցույթը:

Մրցույթի նպատակն է նորարար սկսնակ ձեռնարկությունների հավաքագրումը Լոռու մարզի զարգացման համար։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն եւ այլն։

Մրցանակային ֆոնդը կազմում է 3000 դոլար․
 
•    առաջին տեղ՝ 1500 դոլար,
•    երկրորդ տեղ՝ 1000 դոլար,
•    երրորդ տեղ՝ 500 դոլար։

Նախատեսված են նաեւ հատուկ մրցանակներ: «Կին մասնակից ունեցող լավագույն թիմ» անվանակարգում հաղթող թիմը Science and Technology Angels Network-ի կողմից կստանա 1000 դոլար, իսկ «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող թիմը Rite ընկերության կողմից՝ 250 դոլար։

Մրցույթին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր առնվազն երկու հոգուց բաղկացած թիմերը։ Մրցույթն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում դիմումների հիման վրա կընտրվի 7 թիմ։ Երկրորդ փուլում ընտրված թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը ժյուրիին արդեն Tech Week Vanadzor 2023-ի ընթացքում։

Մասնակցելու հայտադիմումը հնարավոր է լրացնել այստեղ։ Վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է։