10:54 | 10.08.23 | Նորություններ | 3505

Տեխնիկական անգլերենի անվճար դասընթաց

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (GTC) հայտարարում են Տեխնիկական անգլերենի անվճար դասընթաց։

Կարող են դիմել Շիրակի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդները։ Մասնակիցները կզարգացնեն անգլերենի գրավոր եւ բանավոր իմացությունը, ինչը հնարավորություն կտա կատարելագործել մասնագիտական կարողությունները, օգտվել օտարալեզու գրականությունից եւ հաղորդակցվել միջազգային գործընկերների հետ։

Ծրագրի տեւողությունը 2 ամիս է, ձեւաչափը՝ լսարանային:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ օգոստոսի 15-ը ներառյալ լրացնել առցանց հայտաձեւն այստեղ։

Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։ Դասընթացն անցկացվում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո։