12:55 | 09.08.23 | Նորություններ | 3188

Հայկական Wirestock Discord Bot-ը Product Hunt-ում է

Հայկական Wirestock-ը Product Hunt-ում ներկայացրել է նոր Wirestock Discord Bot-ը, որը պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Wirestock Discord Bot-ի միջոցով հնարավոր է գեներացնել AI պատկերներ եւ վաճառել դրանք աշխարհի ամենամեծ սթոք շուկաներում՝ Adobe, Freepik, 123RF-ը, Dreamstime, Imago եւ այլն։ Բոտը Discord-ում աջակցում է Midjourney, Blue Willow և այլ գեներատոր բոտերի։ Բացի այդ, կարելի է Wirestock-ի մշակած պատկերը բարելավող (upscaler) գործիքով խմբագրել գեներացված նկարը, մասնակցել մրցույթների։

Բոտի աշխատանքին ծանոթանալ եւ դրա օգտին քվեարկել հնարավոր է այստեղ։



Wirestock-ն օգնում է վիզուալ բովանդակության հեղինակներին դրամայնացնել լուսանկարները, գրաֆիկան եւ տեսանյութերը` ապահովելով հեղինակներին հասանելիություն դեպի խոշոր սթոք-հարթակներ, այդ թվում՝ Getty Images, Shutterstock, Adobe, Pond5, Envato, Freepik եւ այլն: