12:51 | 07.08.23 | Նորություններ | 1250

Օգոստոսի 26-ին կկայանա Jump Dev Conference-ը

Օգոստոսի 26-ին Երեւանում կկայանա Jump Dev Conference-ը:

Jump-ը միջոցառումների շարք է, որը միավորում է փորձագետների եւ էնտուզիաստների ամբողջ աշխարհից՝ բացահայտելու տեխնոլոգիաների, արհեստական բանականության, դիզայնի եւ այլ արդիական ոլորտների նորագույն միտումները։

Այս տարի ՏՏ ոլորտի մի շարք համաշխարհային փորձագետներ կհամախմբվեն Jump կոնֆերանսի շրջանակում՝ քննարկելու տեխնոլոգիական նորարարությունների, արհեստական բանականության, բլոկչեյնի, կիբերանվտանգության թեմաները:

Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Կազմակերպիչը Ucraft ընկերությունն է։