Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) 2024 թվականին կանցկացվի Երեւանում:
«WCIT 2019-ի հաջողությամբ եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) հետ մեր շարունակական աշխատանքի շնորհիվ արտոնություն ստացանք եւս մեկ անգամ հյուրընկալելու 2024 թվականին: Սա եւս մեկ հաղթանակ է Հայաստանի ՏՏ ոլորտի համար եւ եւս մեկ հնարավորություն աշխարհին ցույց տալու, թե ինչն է մեզ դարձնում «նոր կենտրոն»»,- գրել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:
WCIT համաժողովը Հայաստանում է անցկացվել նաեւ 2019 թվականին։ ՏՏ Համաշխարհային համաժողովը «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո միավորեց ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից:
Համաժողովին մասնակցում էին տեխնոլոգիական ոլորտի առաջատարներ, գիտնականներ ու տեխնոլոգներ։ Առաջատար խոսնակների թվում էին GIPHY-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Reddit-ի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ձեռնարկատեր եւ պրոդյուսեր Քիմ Քարդաշյանը, ձեռնարկատեր եւ ներդրող Գարի Վայներչուկը եւ ուրիշներ:
Գագիկ Մինասյան