10:27 | 20.07.23 | Նորություններ | 1491

Թումո ակադեմիայի ընդունելության նոր փուլը բաց է

Թումոն հայտարարել է ակադեմիայի ընդունելության նոր փուլ։  

Թումո ակադեմիան տրամադրում է ուսուցում Թումոյի նորարարական ոլորտներում եւ ծրագիրը հաջողությամբ ավարտած ուսանողներին ապահովում աշխատանքով Թումոյի մարզային կենտրոններում։ Առանց նախնական մասնագիտական փորձի՝ մասնակիցները կապահովվեն կրթաթոշակով եւ կստանան ինտենսիվ կրթություն, իսկ բարեհաջող ավարտելով՝ կմիանան Թումոյի թիմին որպես դասընթացավարներ:

Դիմել կարող են 21 տարին լրացած անձինք, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն՝ հետագայում աշխատանքի ընդունվելով նորարար կրթական միջավայրում։

Դիմումների վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է, հայտը լրացնել հնարավոր է այստեղ։