17:49 | 18.07.23 | Նորություններ | 1522
UWC Դիլիջանի Սամսունգի ինովացիոն կամպուս (SIC) ծրագրի հինգ հայ շրջանավարտ մասնակցել է Սամսունգ 2023 միջազգային մրցույթին։
Նրանցից երեքն արժանացել է մրցանակների երեք անվանակարգում.
• Առաջին հորիզոնական, խաղեր անվանակարգ՝ Էմմա Մանուկյան (LightBrains),
• Երրորդ հորիզոնական, ծրագրավորում անվանակարգ՝ Արտյոմ Ջանգիրյան (ArFinance)
• Երրորդ հորիզոնական, սոցիալական հավելված անվանակարգ՝ Գագիկ Սարգսյան (Traveler)։
UWC Դիլիջանում Սամսունգ ինովացիոն կամպուս ծրագրի իրականացման առաջին տարին էր՝ 80 շրջանավարտներով: Յուրաքանչյուր սանի դասընթացն ավարտելու պահանջը Անդրոիդ օպերացիոն համակարգում բջջային հավելվածների մշակումն է: Ամենաբարձր վարկանիշ ունեցող բջջային հավելվածները ներկայացվել են Սամսունգ միջազգային մրցույթին։
Այս տարի բոլոր Սամսունգ ինովացիոն կամպուսներից եղել է 19 հայտ, որոնցից 5-ը՝ UWC Դիլիջանի Սամսունգ ինովացիոն կամպուսից. ներկայացվել են 2023 թվականի հուլիսի 5-6-ը կայացած եզրափակիչ մրցույթին: