14:38 | 06.07.23 | Նորություններ | 1872

    Samsung-ը հայտնել է Galaxy Unpacked շնորհանդեսի օրը

    Samsung-ի Galaxy Unpacked շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 26-ին։

    Բացի սմարթֆոններից, շնորհանդեսի ընթացքում կարող են ցուցադրվել ժամացույցներ եւ պլանշետներ։ Միջոցառումն առաջին անգամ կանցկացվի Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Հեռարձակումը կցուցադրվի ընկերության YouTube ալիքով։

    Շնորհանդեսին կներկայացվեն Galaxy Z Fold եւ Galaxy Z Flip ծալովի հեռախոսների նոր տարբերակները, սա կրկնակի Z Fold 5-ն է, ինչպես նաեւ Z Flip 5 սմարթֆոնը՝ կիսով չափ ծալվող, նշում է Engadget-ը։

    9to5Google-ի հաղորդմամբ, ընկերությունը կցուցադրի նաեւ նորացված Galaxy Tab S9 պլանշետը եւ Galaxy Watch 6-ը: