11:03 | 06.07.23 | Նորություններ | 1473

AI-code battle․ նորարարական գաղափարների մրցույթ

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում հայտարարվել է նոր մրցույթ՝ AI-code battle-ը։

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը եւ կարողությունները։ Մրցույթը հնարավորություն կտա մասնակիցներին, կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքներ, մշակել հետաքրքիր նախագծեր կամ դրանց դեմո տարբերակները, մրցել միմյանց հետ եւ ստանալ դրամական պարգեւներ։

Մրցույթին կարող են մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում անցկացված ցանկացած դասընթացին  մասնակցած կամ վերջիններիս ներգրավմամբ (առնվազն 1 հոգի) թիմ կազմած երիտասարդները։

Մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու արհեստական բանականությամբ աշխատող տարբեր գործիքների, սովորելու՝ ինչպես կիրառել դրանք տարբեր նախագծերում, ինչպես նաեւ մշակելու հետաքրքիր նախագծեր / դեմո տարբերակներ ՏՏ-ի, գյուղատնտեսության, հյուրընկալության եւ այլ ոլորտներում կիրառության համար։

Ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույններին՝ հետեւյալ 3 անվանակարգերում՝ ստեղծարար, լայնածավալ եւ արդյունավետ կիրառություններ։

Յուրաքանչյուր անվանակարգի մրցանակային ֆոնդը 500․000 դրամ է։ Վերջնաժամկետը հուլիսի 31-ն է, դիմել հնարավոր է այստեղ։

Մրցույթ իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։