17:35 | 04.07.23 | Նորություններ | 1777

Ներուժ 4.0 ծրագիրն ընդունում է հայտեր

Մեկնարկել է Ներուժ 4.0 սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը:

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսական առաջընթացին եւ ստարտափ էկոհամակարգի զարգացմանը՝ սփյուռքահայ մասնագետների հայրենադարձությունը խթանելու միջոցով:

Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 40 թիմ հրավիրվելու է Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների եւ բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ, իսկ հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված առաջին 3 թիմերը կստանան համապատասխանաբար 40, 30 եւ 20 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ:

Մասնակցելու պայմաններին ծանոթանալ եւ դիմել կարելի է այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է։