11:06 | 23.06.23 | Նորություններ | 1780

Մասկն ու Ցուկերբերգը կմենամարտեն Լաս Վեգասի արենայում

Ultimate Fighting Championship-ի (UFC) նախագահ Դանա Ուայթն ակնկալում է, որ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը։ Նրա կարծիքով՝ մենամարտը հարյուրավոր միլիոն  դոլարներ կհավաքի բարեգործության համար։

Իլոն Մասկը եւ Մարկ Ցուկերբերգը խորապես լուրջ են վերաբերվում խառը մենամարտերի (MMA) կանոններով միմյանց հետ մենամարտելու հարցում: Այս մասին TMZ-ին հայտնել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը:

Նա կարծում է, որ երկուսն էլ կարողանում են իրենց դրսեւորել մարտերում, քանի որ Ցուկերբերգը զբաղվում է ջիու-ջիցուով, իսկ Մասկը զբաղվել է մարտարվեստով եւ բազմաթիվ մենամարտերի է մասնակցել՝ Հարավային Աֆրիկայում մեծանալով։

Ուայթը նշել է, որ միլիարդատերերի ճակատամարտի առցանց դիտումը կարժենա 100 դոլար, իսկ կանոնավոր առաջնության մենամարտերը կարելի է դիտել 80 դոլարով։ Նա չի նշել, թե որքան կարժենա արենայի տոմսը, սակայն TMZ-ը ենթադրում է, որ գինը շատ բարձր կլինի։ UFC-ի նախագահն ակնկալում է, որ Մասկ-Ցուկերբերգ մենամարտը կլինի պատմության մեջ ամենադիտվածը եւ բարեգործական նպատակներով հսկայական գումար կհավաքի:

Ավելի վաղ Twitter-ի նմանությամբ հավելված գործարկելու Meta-ի մտադրության մասին հունիսի 8-ին հայտնել էր The Wall Street Journal-ը։ Նախագիծը, որը ստացել է Project 92 ծածկագիրը, ներկայացվել է որպես «Meta-ի պատասխանը Twitter-ին» կորպորացիայի աշխատակիցների ընդհանուր ժողովում։

Մասկը մարտահրավեր է նետել Ցուկերբերգին։ Վերջինս ընդունել է առանց արգելքի մենամարտի հրավերը՝ Meta-ի եւ Twitter-ի միջեւ մրցակցության հարցը լուծելու համար: Գործարարները համաձայնել են մենամարտել Լաս Վեգասի արենայում։