17:26 | 22.06.23 | Հոդվածներ | exclusive 2179

Շուրջօրյա սպասարկում եւ հաղորդակցության հարթակի պարզեցված ինտեգրում Dexatel-ից

Հաճախորդների հետ հաղորդակցությունն ավելի դյուրին եւ արդյունավետ դարձնելու համար Dexatel-ն առաջարկում է հարմարավետ հարթակ SMS, Viber եւ WhatsApp ծառայություններով հաճախորդներին սպասարկելու, ծանուցումներ ուղարկելու, մարքեթինգային արշավներ իրականացնելու եւ այլ գործընթացների համար:

Itel.am-ը պատմում է հարթակի առավելությունների եւ ինտեգրման մանրամասների մասին:

Հաճախորդների սպասարկում՝ 24/7 ռեժիմով

Dexatel-ն օգնում է բիզնեսին ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում, ինչի համար բացի որակյալ պրոդուկտից, կարեւոր է նաեւ հենց Dexatel-ի կողմից հաճախորդներին լավագույն ձեւով սպասարկելը:

Առաջնային է սպասարկումն իրականացնող հմուտ թիմի կազմավորումը: Dexatel-ի սպասարկման թիմ են ընդգրկվում այնպիսի մասնագետներ, որոնք ունեն հաղորդակցության լավ հմտություններ, հոգատար են եւ դրականորեն են տրամադրված իրենց աշխատանքի նկատմամբ: Բացի այդ, Dexatel-ում նրանք վերապատրաստվում են, սովորում ընկերության պրոդուկտների եւ ծառայությունների մասին ամեն ինչ, ինչպես նաեւ կատարելագործում իրենց հմտությունները պարբերական թրեյնինգների միջոցով:

photo © Մեդիամաքս



Շարունակական ուսուցումն ավելի թիրախային դարձնելու նպատակով ընկերությունը մեծ ուշադրությամբ հետեւում է թրեյնինգների արդյունավետության վերաբերյալ աշխատակիցների տրամադրած տեղեկատվությանը եւ անհրաժեշտության դեպքում կատարում փոփոխություններ:

Ինչպե՞ս են ընկերությունում չափում սպասարկման որակը

Dexatel-ում սպասարկման որակը մշտապես կատարելագործելու համար ընկերության համապատասխան մասնագետները քննության են առնում մի քանի առանցքային ցուցանիշ: Դրանցից է այն ժամանակահատվածը, որը պահանջվում է սպասարկող աշխատակցից հաճախորդի հարցմանն առաջին արձագանքը տալու համար:

Մյուս կարեւոր ցուցանիշներից է այն ժամանակահատվածը, որ պահանջվում է մասնագետից հաճախորդի խնդրին լուծում տալու համար: Նամակագրության ավարտից հետո հաճախորդը գնահատում է սպասարկման որակն ու սպասարկող մասնագետի հմտությունները, որով որոշվում է Customer satisfaction score-ը (CSAT)՝ հաճախորդի բավարարվածության ցուցանիշը:

Հաճախորդների սպասարկման որակին հետեւելու համար Dexatel-ում կարեւորում են նաեւ Net promoter score-ը (NPS): Այն ցույց է տալիս հաճախորդի կողմից տվյալ ծառայությունը մեկ ուրիշին խորհուրդ տալու հավանականությունը: Պարբերաբար դիտարկվում է նաեւ ցուցանիշը, թե հաճախորդների հարցումների քանի տոկոսն է լուծում ստացել:

photo © Մեդիամաքս



Հատկանշական է, որ Dexatel-ում կիրառում են հաճախորդների փորձառության կառավարման մոտեցում (CXM). այն ներառում է նրանց կարիքների գնահատում եւ հաճախորդի համար այնպիսի փորձառության նախագծում, որը ոչ միայն բավարարում է, այլեւ՝ գերազանցում այդ ակնկալիքները:  

Հաղորդակցության հարթակի ինտեգրումը՝ պարզ եւ արագ

Dexatel-ի հարթակի ինտեգրումը չափազանց հեշտ է: Բաց հասանելիություն ունեցող APIs համակարգի միջոցով բիզնեսի տեխնիկական ծրագրավորողները հեշտությամբ ինտեգրում են հարթակն իրենց առկա համակարգին: Գործընթացն էլ ավելի մատչելի է դառնում Dexatel-ի կողմից տրամադրվող ուսուցողական նյութերի եւ պատրաստի կոդերի շնորհիվ: Բացի այդ, ընկերության սպասարկող թիմը ինտեգրման գործընթացում իր հաճախորդներին աջակցում է շուրջօրյա ռեժիմով:

Հարթակում բիզնես հաշիվ բացելը տեւում է մի քանի րոպե, իսկ API-ով ինտեգրումը՝ մի քանի ժամ՝ կախված հաճախորդի տեխնիկական թիմի աշխատանքից։

SMS ծառայության պարագայում ուղարկողի անունի գրանցումը բջջային օպերատորի կողմից կարող է տեւել մինչեւ 7 աշխատանքային օր, մինչդեռ Viber-ի եւ WhatsApp-ի պարագայում՝ ընդամենը 2 օր:

photo © Մեդիամաքս



Բիզնես հաշիվ բացելը ներառում է հետեւյալ հիմնական փուլերը.

-    Բիզնեսի կարիքների գնահատում, որով Dexatel-ի մասնագետները որոշում են տվյալ ընկերությանն առավել համապատասխան ալիքները (SMS, Viber Business, WhatsApp Business):

-    Հաղորդակցության հարթակի կարգավորումների համապատասխանեցում, որը ենթադրում է ավտոմատ պատասխանների պատրաստում, CRM համակարգի ինտեգրում եւ այլն:

-    Բիզնեսի կամ նամակն ուղարկողի անվան գրանցում համակարգում, որի պարագայում Dexatel-ի հարթակի շնորհիվ բրենդի անունը ցուցադրվում է հաճախորդի սմարթֆոնի էկրանին հենց նամակի ստացման պահին:

Dexatel-ը համապատասխանում է ԵՄ-ի տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին՝ կիրառելով անհրաժեշտ տեխնիկական միջոցները հաճախորդների անձնական տվյալների անվտանգության ապահովման համար ինչպես դրանց ստացման եւ մշակման, այնպես էլ արխիվացման փուլերում:  

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի