13:57 | 07.06.23 | Նորություններ | 1463

Speed Mentoring հայկական ստարտափների համար՝ Ֆիլիպ Ամերմանից

Հունիսի 8-ին կանցկացվի Speed Mentoring միջոցառում՝ Navigator Consulting Group-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն, ներդրումային խորհրդատու եւ հրեշտակ ներդրող Ֆիլիպ Ամերմանի հետ:

Հայկական ստարտափ թիմերին կտրվի 10 րոպե՝ ներկայացնելու իրենց գաղափարը եւ ստանալու արժեքավոր խորհուրդներ ներդրողից։ Թիմերը պետք է ունենան պրոդուկտի նախնական աշխատող տարբերակ (MVP) եւ սկզբնական չափելի արդյունքներ։

Ֆիլիպ Ամերմանի հիմնադրած Navigator Consulting Group-ն իրականացնում է ավելի քան 400 ծրագիր 45 երկրում՝ 6,5 միլիարդ եվրո ներդրված ռեսուրսներով:

Նա հանդիսանում է Brookstreet Equity Partners-ի տարածաշրջանային խորհրդատու՝ ներդրումներ կատարելով հունական եւ եվրոպական նորարարական ձեռնարկություններում:

Միջոցառմանը գրանցվել եւ բոլոր մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։