12:10 | 23.05.23 | Նորություններ | 12426

UNLIM․ նոր սակագնային պլան Վիվա-ՄՏՍ-ից

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «UNLIM» կանխավճարային սակագնային պլանը:

Այն տալիս է անսահմանափակ ինտերնետ, նաեւ՝ 450 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, Արցախ, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա եւ 450 SMS դեպի ՀՀ ցանցեր ուղարկելու հնարավորություն: Ի դեպ, ներառված 450 րոպե խոսելաժամանակը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 րոպե ներցանցային զանգերի համար:

«Մեր նոր՝ «UNLIM» սակագնային պլանը ստեղծված է բոլոր նրանց համար, ովքեր գրեթե միշտ համացանցում են, սպառում են ինտերնետի մեծ ծավալներ, ու ցանկանում են ունենալ ինտերնետի անսահմանափակ հասանելիություն առավել մատչելի սակագնով՝ տեղական ու միջազգային զանգերի, SMS հաղորդագրությունների հետ միեւնույն փաթեթում:

«UNLIM»-ը նրանց համար է, ով չի սիրում սահմանափակումներ: Մեր առաջարկի թիրախում հատկապես երիտասարդ ու ակտիվ կենսակերպ ունեցող մարդիկ են, ովքեր գնահատում են ազատությունը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«UNLIM» սակագնային պլանի ակտիվացման գինը՝ 4500 դրամ/30 օր: Ակտիվացումը՝ *208*4500#: