15:34 | 18.05.23 | Նորություններ | 1506

4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար

ՀՀ գիտության կոմիտեում ամփոփվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթը։

Արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն եւ բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ:

Գնման գործընթացը կազմակերպելու է ՀՀ գիտության կոմիտեն՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այնուհետեւ դրանք տրամադրելու է հայտատու կազմակերպությանը:

Ձեռք բերված սարքերը տեղակայվելու են մրցույթին հայտ ներկայացրած՝ ցանկում նշված կազմակերպություններում, սակայն ինչպես պահանջում են մրցույթի պայմանները, այլ կազմակերպությունների համար եւս հասանելի կլինեն: