13:47 | 08.05.23 | Նորություններ | 1540
Միջազգային շուկայում ճանաչված Teza Capital Management եւ WorldQuant հեջ-ֆոնդերը գրասենյակներ են բացել Երեւանում։
Երեւանում այս ընկերությունների գրասենյակ բացելը պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Թիմերը ռելոկացվել են Հայաստան՝ տարածաշրջանի երկրների տաղանդներին հասանելիությունը պահպանելու նպատակով, հայտնում է Bloomberg-ը։
Teza Technologies-ը նորարարական քանակական ակտիվների կառավարման ընկերություն է, որը հիմնադրվել է 2009 թվականին Միշա Մալիշեւի կողմից։ Ընկերության աշխատակիցները բաշխված են Օսթինում, Նյու Յորքում, Չիկագոյում, Շանհայում, Լոնդոնում եւ Երեւանում գտնվող գրասենյակներում:
WorldQuant-ը գլոբալ քանակական ակտիվների կառավարման ընկերություն է, որի ակտիվները կառավարվում են ավելի քան 7 միլիարդ դոլար: 2007 թվականին այն հիմնադրել է
Իգոր Տուլչինսկին։ Ընկերությունն ունի ավելի քան 900 աշխատակից՝ տարածված 24 համաշխարհային գրասենյակի միջեւ:
Հայաստանյան գրասենյակների աշխատակիցների մի մասը տեղափոխվել է Ռուսաստանի գրասենյակներից: Ընկերություններն այժմ աշխատակիցներ են ներգրավում նաեւ Հայաստանում: