16:16 | 03.05.23 | Նորություններ | 1690

Հայաստանի քննչական կոմիտեն կհամագործակցի TikTok-ի հետ

ՀՀ քննչական կոմիտեն եւ TikTok ընկերությունը համագործակցելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

«Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի եւ «ТikTok» ընկերության միջեւ ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման եւ անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։

Նշված համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսեւորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը եւ բացահայտմանը»,- նշվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունում։