16:28 | 02.05.23 | Նորություններ | 1003

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Այս տարվա մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

•    Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
•    Ճարտարագիտական գիտություններ,
•    Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),
•    Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ),
•    Մանկավարժական գիտություններ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:

Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.

•    նորարար և կիրառական նշանակություն,
•    ներկայացված գաղափարի շարունակականություն,
•    հանրային մասնակցության բաղադրիչ,
•    միջգիտակարգային լուծումներ:

Հայտերն ընդունվում են 2023 թվականի մինչև մայիսի 2-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն այս ձևաչափի։