14:01 | 27.04.23 | Նորություններ | 2345

Հայկական ընկերություններն ամփոփել են Expo Electronica 2023-ի արդյունքները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները «Հայաստան» միասնական տաղավարի ներքո մասնակցել են Expo Electronica 2023 միջազգային 25-րդ ցուցահանդեսին։

ԵԻԱ Ինժեներինգ ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը ցուցահանդեսից ունեցած ընթացիկ արդյունքները դրական է գնահատել։ Նրա խոսքով՝ 50-ից ավելի ընկերություն հետաքրքրված է իրենց պրոդուկտներով ու ծառայություններով։ Առաջիկայում այդ ընկերությունների հետ կշարունակեն համագործակցել։

Ա-2 ընկերության տնօրեն Արա Ոսկանյանը նշել է, որ ընկերությունն ունի մոտ 10 նախնական պայմանավորվածություն, 4 հնարավոր համագործակցության հեռանկար ռուսական եւ բելառուսական ընկերությունների հետ:

Ինժեներական Տուն ընկերության տնօրեն Արամ Ղանալանյանն էլ ընդգծել է, որ ընկերությունն առաջին անգամ էր մասնակցում նման ցուցահանդեսի ու չէին ակնկալում՝ նման հետաքրքրություն կառաջանար ներկայացրած 2 ուսումնական պրոդուկտի նկատմամբ. 23 ընկերությունից ստացել են նախնական պատվերներ։

Մոսկվայում անցկացված Expo Electronica 2023 էլեկտրոնիկայի միջազգային 25-րդ ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 450 ընկերություն եւ 20 հազարից ավելի այցելու: