16:10 | 17.04.23 | Նորություններ | 1324

VR/AR աշխատարանն ընդունում է հայտեր

«Գյոթե կենտրոն» Երեւանը հայտարարում է վիրտուալ եւ լրացված իրականության (AR/VR) քառօրյա աշխատարանի բաց կանչ։

Աշխատարանը կվարի Մյունխենում Գյոթե ինստիտուտի կենտրոնակայանի առաջատար փորձագետ Գորան Վուլինովիչը։

10-15 մասնակցից կազմված խումբը հնարավորություն կունենա ուսումնասիրել VR/AR-ի տեխնոլոգիաները, սովորել ոլորտի մասնագետներից, ձեռք բերել փորձ եւ փոխանակել հմտությունները այլ մասնակիցների հետ, ներկայացնել սեփական նախագծերը, մշակել նոր գաղափարներ։  

Աշխատարանն ընթանալու է մայիսի 31-ից հունիսի 3-ը ներառյալ, աշխատանքային լեզուն անգլերենն է, տարիքային սահմանափակում չկա։

Գրանցվել հնարավոր է մինչեւ մայիսի 15-ը այստեղ։