12:42 | 14.04.23 | Նորություններ | 1923

Վիվա-ՄՏՍ-ը Գյումրիում գործարկել է 5G ցանց

Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնել է իր կոմերցիոն 5G ցանցը դեպի Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի։

Վիվա-ՄՏՍ-ի համար նորարարությունների հասանելիությունը մարզերում միշտ եղել է առաջնահերթություն։ Ինչպես Երեւանում, այնպես էլ Գյումրիում, Հայաստանի առաջին 5G ցանցը կծառայի որպես տնտեսական ակտիվության խթանման էական ենթակառուցվածք։

«Հպարտ ենք, որ գործարկել ենք 5G ցանցը Գյումրիում՝ Հայաստանի արվեստի եւ արհեստի կենտրոնում։ Սա Հայաստանի երկրորդ քաղաքն է, եւ միանշանակ, երկրորդ տեղը, որտեղ հասանելի կլինի 5G-ն, Գյումրին է։ Գործարարները, զբոսաշրջիկները եւ, ընդհանուր առմամբ, ամբողջ բնակչությունը միանշանակ կշահեն 5G տեխնոլոգիայից։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մարզերին եւ խոսքը վերաբերում է ինչպես բիզնես նախաձեռնություններին, այնպես էլ սոցիալական ներդրումներին: Սոցիալական եւ տնտեսական անհավասարությունը Հայաստանում պետք է եւ կարող է վերացվել: Անկախ նրանից, թե Հայաստանի որ մասում եք ապրում, պետք է կարողանաք օգտվել ժամանակակից տեխնոլոգիաների առավելություններից»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«5G-ն բջջային ցանցերի ամենանորարար տեխնոլոգիան է աշխարհում: Սմարթֆոն եւ բջջային սարքեր օգտագործողներին 5G ցանցն առաջարկում է առավել բարելավված հնարավորություններ:

Այս տեխնոլոգիայով աշխատող ցանցը կծառայի որպես առանցքային ենթակառուցվածք՝ Հայաստանի տնտեսության խթանման համար: Ինչպես ամենուր աշխարհում, 5G-ն հնարավորություն է տալիս զարգացնելու իրերի ինտերնետի տեխնոլոգիաները (IoT)՝ սահուն կերպով միմյանց միացնելով միլիոնավոր սարքեր, թույլ տալով փոխանակել տվյալներ՝ միասնական ցանցով:

5G-ն կխթանի թվային ապագան եւ առանցքային դեր կխաղա թվային տնտեսության զարգացման համար՝ չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են բժշկությունը/հանրային առողջապահությունը, տրանսպորտը, լոգիստիկան, Արհեստական բանականությունը (AI), M2M /մեքենայից մեքենա/ կիրառությունները, հավելվածների առավել արդյունավետ օգտագործումը, ամպային տեխնոլոգիաները, շրջակա միջավայրի պաշտպանությունը, քաղաքաշինությունը եւ քաղաքների զարգացումը, սմարթ գյուղատնտեսությունը եւ բազում այլ ոլորտներ: 5G տեխնոլոգիայի ներդրումը կնպաստի ՏՀՏ ոլորտի հետագա զարգացմանը Հայաստանում»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:
 
5G տեխնոլոգիայի միջոցով համացանցից օգտվելիս կիրառվում են սակագնային պլանով նախատեսված սակագները: