14:48 | 11.04.23 | Նորություններ | 1995

Ինժեներական դպրոցի անվճար կրթական ծրագիրն ընդունում է հայտեր

Ինժեներական քաղաքում իրականացվում է ավագ դպրոցի աշակերտների համար նախատեսված «Ինժեներական դպրոց» կրթական ծրագիրը, որի նպատակն է բացահայտել ճարտարագիտությունը։

Դասընթացն իրականացվելու է երեք ուղղությամբ՝

•    ավիամոդելավորում,
•    ռադիոէլեկտրոնիկա,
•    ռոբոտաշինություն:


Աշակերտները հնարավորություն կունենան նաեւ գործնականում կիրառել տեսական գիտելիքները վերջին սերնդի հաստոցներով եւ սարքավորումներով ու կյանքի կոչել իրական նախագծեր:

Դասընթացի տեւողությունը 6 ամիս է, մասնակցությունն՝ անվճար։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է տրամաբանական թեստի եւ հարցազրույցի միջոցով։

Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 25-ն է, հայտաձեւը լրացնել կարող եք այստեղ:

Ինժեներական քաղաքի «Ինժեներական դպրոց»-ի ուսումնական ծրագիրը մշակվել եւ իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինժեներական ասոցիացիայի կողմից։