12:45 | 27.03.23 | Նորություններ | 1453

Startup Grind Yerevan-ը վերսկսում է նոր հանդիպումների շարք

Startup Grinid Yerevan-ը վերսկսում է միջոցառումները ու արդեն հաստատել է ավելի քան տասը հանդիպում մոտական ամիսների համար:

Այս շարքի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Digitec 2022-ի ընթացքում։ Հանդիպումները պլանավորված են մինչեւ հուլիս` տպավորիչ խոսնակներով ու ստարտափ աշխարհի ամենատարբեր թեմաներով`աճի, առաջխաղացման, ներդրումների, ազդեցության վերաբերյալ, ինչպես նաեւ կներկայացվեն հաջողության ու ձախողումների պատմություններ:

Առաջիկա երկու միջոցառումներն արդեն իսկ հասանելի են գրանցման համար`

•    Մարտի 28-ի հանդիպման հյուրը Synergy International Systems ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն է։ Գրանցվել՝ այստեղ:
•    Ապրիլի 6-ին COWO-ում կկայանա «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ հանդիպումը։ Գրանցվել՝ այստեղ։ Մուտքը վճարովի է:

Նոր միջոցառումների թարմացումների համար կարող եք հետեւել Startup Grind Yerevan-ի պաշտոնական կայքին։

Նշենք, որ Startup Grind ցանցը միավորում է աշխարհի ավելի քան 600 քաղաք, 125 երկիր եւ 1 մլն ձեռներեց: 2013-ից այն աջակցություն է ստանում Google for Entrepreneurs նախագծի կողմից: