12:53 | 06.03.23 | Նորություններ | 1564
Հայկական Chessify-ի բջջային հավելվածների ամենահայտնի գործառույթներից մեկը՝ շախմատի սքաներն, այժմ հասանելի է դարձել նաեւ վեբ տարբերակում։
Chessify սքաներն առաջադեմ OCR գործիք է, որը թույլ է տալիս օգտվողներին թվայնացնել շախմատի տախտակի դիրքերը տարբեր հարթակներից, ինչպիսիք են գրքերը, համակարգչի էկրանը կամ իրական 3D տախտակները, այնուհետեւ ներմուծել Chessify՝ վերլուծության համար:
Առաջին անգամ սքաները, որպես Chessify հավելվածի մաս, թողարկվել է 2016-ին: Fimetech ընկերության կողմից շախմատ խաղալու, սովորելու եւ վերլուծելու նպատակով ստեղծված հավելվածն արդեն ավելի քան 700,000 ներբեռնում ունի։