17:49 | 02.03.23 | Նորություններ | 38707

Հրապարակվել է Վիվա-ՄՏՍ-ի ծածկույթի քարտեզը

Ի կատարումն Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ին ընդունած N 1-Ն որոշման՝ փետրվարի 28-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են ընկերության կողմից հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական եւ ամրակցված կապի ծածկույթով ապահովված եւ ծածկույթ չունեցող բնակավայրերի ցանկն ու քարտեզը:

Ընկերությունից հայտնել են, որ հրապարակվել է նաեւ այդ բնակավայրերում համապատասխան տեխնոլոգիաների եւ մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը: