14:21 | 17.02.23 | Նորություններ | 1239

Հայկական HopShop-ը Ձեռներեցության աշխարհի գավաթի գլոբալ եզրափակչում է

Հայկական HopShop ստարտափն անցել է աշխարհի ամենահեղինակավոր ստարտափ մրցույթներից մեկի՝ Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC) համաշխարհային եզրափակիչ:

Աշխարհի 30,000 ընկերությունից ընտրվել է 100 լավագույնը, որոնք մարտի 9-13-ը Սաուդիան Արաբիայում կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:

HopShop-ը «Shazam» է նորաձեւության համար: Սա արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը պարզեցնում է հագուստ, կոշիկներ եւ աքսեսուարներ գտնելու եւ գնելու գործընթացը: Oգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կնույնականացնի նմանատիպ իրերը եւ կտրամադրի գնման տարբերակներ:

«Ձեռնարկատիրության աշխարհի գավաթին մասնակցելը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Այն մեզ հնարավորություն է տալիս կապ հաստատել պոտենցիալ ներդրողների, գործընկերների եւ հաճախորդների հետ ամբողջ աշխարհից: Մենք երախտապարտ ենք այս փորձառության համար եւ ոգեւորված ենք՝ ցուցադրելու մեր թիմի նորարարությունն ու ստեղծարարությունը»,-ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։