15:20 | 15.02.23 | Նորություններ | 1551

Menu.am-ի օնլայն հարթակներն արդեն հասանելի են

Menu.am ընկերության օնլայն հարթակները՝ կայքը եւ հավելվածը, կրկին հասանելի են հաճախորդներին։

Ընկերությունը հայտնում է, որ որեւէ օգտատիրոջ անձնական տվյալների արտահոսք տեղի չի ունեցել։

«Menu.am ընկերությունը տեղեկացնում է, որ թե՛ կայքը եւ թե՛ հավելվածը կրկին գործարկվել են։ Հաճախորդներն արդեն կարող են պատվեր տեղադրել։

Ընկերությունը վստահեցնում եւ երաշխավորում է՝ որեւէ օգտատիրոջ անձնական տվյալների արտահոսք տեղի չի ունեցել՝ շնորհիվ ներդրված ՏՏ արդիական լուծումների։

Ընկերությունը հայցում է իր հաճախորդների, գործընկերների, առաքիչների ներողամտությունը պատճառված անհարմարության համար եւ շնորհակալություն է հայտնում ցուցաբերած համբերատարության եւ հավատարմության համար։

Ներկայում տարվում են բազմաբնույթ աշխատանքներ կիբերհարձակման վերաբերյալ պարզաբանումներ կատարելու ուղղությամբ։ Ընկերությունը խոստանում է իրազեկել հանրությանը արդյունքների վերաբերյալ»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Menu.am-ը ենթարկվել էր կիբեր-հարձակման, որի հետեւանքով ընկերությունը դադարեցրել ծառայությունների մատուցումը։