10:55 | 15.02.23 | Նորություններ | 10221

SADA-ն բիզնեսի ու ՏՏ առաջնորդների համար կանցկացնի Ground School-ը

SADA-ն բիզնեսի, տեխնոլոգական առաջնորդների եւ ամպային տեխնոլոգիաներով հետաքրքրված մասնագետների համար կանցկացնի Ground School միջոցառումը:

Վիրտուալ ամպային փոխակերպման ամենամյա միջոցառումն այս տարի տեղի կունենա մարտի 22-ին: Հայաստանյան ընկերությունները նույնպես կարող են գրանցվել՝ օգտագործելով իրենց գործնական էլ. փոստը:

Ground School-ը ներառում է տասնյակ սեսիաներ, որոնց կմասնակցեն բիզնեսի եւ տեխնոլոգիական խորհրդատվության համաշխարհային առաջատար SADA-ի, Google Cloud-ի, ինչպես նաեւ գործընկերների ու հաճախորդների մասնագետներ։

Մասնակիցները կարող են միանալ մեկ կամ բոլոր սեսիաներին՝ նախապես գրանցվելով միջոցառման կայքում։

Այս տարի շեշտը դրվում է նոր ծառայությունների եւ անվտանգության լուծումների վրա, որոնց նպատակն է ազատել թիմերին ավելորդ բեռից՝ նոր հնարավորություններ բացելով աճի եւ նորարարության համար:

Նշենք, որ SADA-ն 5 տարի անընդմեջ ճանաչվել է Google Cloud-ի Տարվա գործընկեր, գրանցել է բազմաթիվ այլ նվաճումներ, ներառյալ՝ Google Cloud-ի Վաճառքների գծով 2021թ. Տարվա գործընկեր Հյուսիսային Ամերիկայում, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում: