13:57 | 06.02.23 | Նորություններ | 2015
Հայկական Zangi հավելվածը Հարավային Ամերիկայի տարածաշրջանում մեսենջերների շարքում 4-րդ տեղում է՝ առաջ անցնելով Signal-ից եւ Viber-ից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Zangi-ի հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։
«Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ Մեքսիկայից մինչեւ Արգենտինա մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը։ Whatsapp, Telegram, Messenger, Zangi։ Այս ռեգիոնում մենք արդեն առաջ ենք անցել Signal-ից եւ Viber-ից։
Մենք աճում ենք նաեւ Հյուսիսային Ամերիկայում, արաբական աշխարհում եւ Ասիական տարածաշրջանում»,- գրել է նա։