15:20 | 30.01.23 | Նորություններ | 2035

Google-ը մշակել է տեքստը երաժշտության վերածող նեյրոցանց

Google-ը ներկայացրել է նեյրոնային ցանց, որը տեքստային նկարագրությունից երաժշտություն է ստեղծում:

Google-ը ներկայացրել է գեներատիվ արհեստական ինտելեկտ MusicLM-ը, որը կարող է տարբեր բարդության տեքստային նկարագրությունները վերածել որակյալ երաժշտության:

Մշակողները նշում են, որ տեքստից երաժշտություն փոխակերպման մոդելները նոր չեն, սակայն MusicLM-ը գերազանցում է նախորդ համակարգերին եւ՛ ձայնի որակով, եւ՛ տեքստային նկարագրությանը համապատասխանությամբ:

Նեյրոնային ցանցը մարզվել է 280 հազար ժամ երաժշտության վրա, որպեսզի կարողանա հաղթահարել բարդ հարցումները։ Բոլոր մեղեդիները ստեղծվում են 24 կՀց հաճախականությամբ, որը մի քանի րոպե մնում է անփոփոխ։

Google-ի կայքում ներկայացված օրինակներում ընդամենը մի քանի նախադասությունից ստեղծվում են 30 վայրկյանանոց հատվածներ:

MusicLM-ն ի վիճակի է երաժշտություն ստեղծել տարբեր ժանրերից եւ նույնիսկ երաժշտական փորձի մակարդակին համապատասխան (օրինակ՝ սկսնակ կամ պրոֆեսիոնալ): Ապագայում Google-ը կարող է աշխատել բառերի ստեղծման, վոկալի որակի բարելավման եւ նմուշառման վրա։