15:50 | 23.01.23 | Նորություններ | 1740
Groksmith-ը DraperX-ի հետ մեկնարկում է Groktalk-երի նոր շարք Web 3.0-ի եւ բլոկչեյնի շուրջ։
Միջազգային հյուրերն ու տեղական համայնքի անդամները կհանդիպեն՝ ծանոթանալու ոլորտի վերջին նորարարություններին եւ մտքեր փոխանակելու:
Առաջին հանդիպումը կկայանա հունվարի 26-ին Groksmith-ում։ Հյուրը Ferum-ի համահիմնադիր Շահմեեր Նավիդն է։ Նա նաեւ Robinhood-ի վաղ ինժեներներից մեկն է եղել։
Քննարկումն Ավտոմատացված շուկա ստեղծողների (AMMs) մասին է, որը հաճախ համարում են որպես DeFi-ից առաջացած ամենամեծ նորարարություններից մեկը: Դուք կիմանաք, թե ինչ է AMMs-ը, ինչպես է այն աշխատում։
Հանդիպմանը մասնակցելու համար նախապես պետք է գրանցվել այստեղ։ Միջոցառման վերաբերյալ բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։