17:26 | 18.01.23 | Նորություններ | 1721
Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության վերաբերյալ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը Տալլինում հանդիպել է Էստոնիայի ձեռնարկատիրական գործունեության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանի հետ, քննարկել երկու երկրների միջեւ տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:
Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ աջակցելով թվային տեխնոլոգիաների զարգացման գործում շահագրգիռ պետական եւ մասնավոր կազմակերպությունների փոխգործակցությանը ամպային տեխնոլոգիաների կիրառման եւ տվյալների դասակարգման, ինչպես նաեւ համատեղ գիտահետազոտական գործունեություն իրականացնելու ուղղությամբ:
Նպատակ է դրվել նաեւ աջակցել մեծ տվյալների վերլուծության ոլորտում գործակցությանը՝ խթանելով գիտելիքի փոխանցումը եւ կարողությունների զարգացումը՝ մասնավոր եւ պետական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներգրավմամբ: