14:17 | 09.01.23 | Նորություններ | 1598

5 լավագույն նեյրոնային ցանցերն առցանց նկարելու համար

Մշակողները շարունակում են բարելավել նեյրոնային ցանցերը պատկերների ստեղծման ոլորտում: Այժմ հանրային տիրույթում հասանելի են համակարգեր, որոնք կարող են տպավորիչ նկարներ ստեղծել տեքստային հարցումներով՝ նկարների կամ սխեմատիկ էսքիզների հիման վրա:

Որակը եւ մանրամասնությունը կախված են մուտքագրված տվյալներից. ոչ բոլորն անմիջապես կկարողանան գլուխգործոց ստանալ: Բայց այս ալգորիթմները կարող են օգտագործվել, օրինակ, նկարազարդման հիմքը կազմելու համար:

Ներկայացնում ենք 5 լավագույն նեյրոնային ցանցերն առցանց նկարելու համար։

Midjourney

Midjourney-ն այս պահին ամենաառաջադեմ համակարգերից մեկն է: Մշակողները մինչ այժմ բացել են մուտքը դեպի նեյրոնային ցանց Discord-ի սերվերի միջոցով, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել ցանկալի հարցումները՝ նկարներ ստանալու համար։ Նախ պետք է կարդալ համայնքի կանոնները, այնուհետեւ գնալ #newbies ալիքներից մեկը, չաթում մուտքագրել /immagine հրամանը եւ անգլերեն ձեւակերպել հարցումը։

photo © Midjourney


Ծառայությունը ստեղծում է չորս տարբերակ. յուրաքանչյուրի համար կարող եք մեծացնել լուծաչափը կամ խնդրել նեյրոնային ցանցին կրկնել այն: Նեյրոնային ցանցի օգնությամբ հնարավոր կլինի ստեղծել հսկայական քանակությամբ ոճերով եւ դետալներով պատկերների շարք։ Բացի այդ, համակարգը կարող է մի քանի նկար միավորել մեկի մեջ:

Անվճար պատկեր ստեղծելու սահմանափակում կա՝ յուրաքանչյուր օգտագործողի համար 25 պատկեր: Ամսական 10 դոլար բաժանորդագրությունը թույլ կտա հատուկ ալիքում, առանց երկար սպասելու, 200 պատկեր ստեղծել: Ընդլայնված սակագինը 30 դոլարով հնարավոր է հասանելիություն ստանալ նեյրոնային ցանցի 15 ժամյա աշխատանքին, որի ընթացքում կարող եք ստանալ մեծ քանակությամբ նկարներ։

Stable Diffusion
Մեկ այլ հայտնի նեյրոնային ցանց, որը կարող է տպավորիչ արդյունքներ տալ: Stable Diffusion-ը թույլ է տալիս ճշգրտել հարցումները, քայլերի քանակը եւ այլ պարամետրեր: Համակարգը կարող եք փորձարկել Hugging Face ծառայության միջոցով։ Բայց այս կայքում պետք է սպասել հարցման ձեր հերթին։

photo © Stable Diffusion


Մեկ այլ տարբերակ է օգտագործել DreamStudio հարթակը, որտեղ ամեն ինչ ավելի արագ է աշխատում։ Կարող եք մուտք գործել ձեր Google հաշվի կամ Discord-ի միջոցով:

DreamStudio-ում յուրաքանչյուր օգտվողին տրվում է սահմանափակ քանակությամբ կրեդիտներ, որոնք կարող են ծախսվել գեներացման վրա: Որքան շատ նկարներ եւ բարձր լուծաչափ ընտրեք, այնքան ավելի թանկ կլինի գեներացումը:

Craiyon

Craiyon-ում հարկավոր չէ լրացուցիչ մուտք գործել եւ խորանալ կարգավորումների մեջ. կայքը գործարկելուց հետո կարող եք անմիջապես հարցում ձեւակերպել անգլերենով եւ սեղմել Draw կոճակը: Արդյունքը պատրաստ կլինի մի քանի րոպեի ընթացքում։

photo © Crayon


Նեյրոնային ցանցը տվյալ նկարագրության համաձայն ստեղծում է միանգամից 9 նկար։ Սա օգնում է ընտրել ամենահարմար տարբերակը: Ծառայությունը գրավում է օգտատերերին պատկերների պարզ եւ միեւնույն ժամանակ բավականաչափ բարձր մանրամասնությամբ:

Starryai

Այս նեյրոնային ցանցը նույնպես ստեղծում է պատկերներ՝ հիմնվելով տեքստի նկարագրության եւ լրացուցիչ պարամետրերի վրա: Նախքան սկսելը, կարող եք ընտրել ոճ, ավելացնել հղման պատկեր, ինչպես նաեւ նշել վարիացիաների քանակը եւ մշակման մակարդակը:

Բացի ինքնին պատկերի գեներատորից, Starryai-ն ունի սոցիալական ցանցի տարրեր: Այստեղ հնարավոր է տեսնել այլ մարդկանց աշխատանքները՝ ոգեշնչվելու եւ ամենաարդյունավետ հարցումները ձեւակերպելու համար: Պատկերներ ստեղծելու համար օգտագործվում է կրեդիտների համակարգ, որոնք կարելի է գնել եւ/կամ վաստակել։ Երկրորդ դեպքում ստիպված կլինեք գովազդ դիտել:

photo © Starryai


Համակարգը կարող է առաջացնել եւ՛ տարօրինակ աբստրակցիա, եւ՛ աշխատել ծավալուն մանրամասն օբյեկտների հետ: Այնուհետեւ կարող եք պատրաստի պատկերը կրկին փոխանցել նեյրոնային ցանցով եւ բարելավել այն լրացուցիչ կրեդիտներով։

Dream

Սա Google-ի նեյրոնային ցանցի վրա հիմնված ծառայություն է, որը վերլուծում է պատկերները որոնման հարցումների համար: Dream-ն անվճար ստեղծում է աբստրակտ պատկերներ տասնյակ ոճերում: Դա անելու համար հարկավոր է գնալ նեյրոնային ցանցի կայք կամ ներբեռնել բջջային հավելվածը։

photo © Dream


Գեներացիան սկսելու համար պետք է մուտքագրել մինչեւ 200 նիշ պարունակող տեքստային հարցում, ինչպես նաեւ ընտրել առաջարկվող ոճերից համապատասխանը: Կարող եք նաեւ որպես օրինակ վերբեռնել որեւէ պատկեր: Ինչպես նաեւ կրիպտո դրամապանակի տվյալներն ավելացնելու հնարավորություն կա NFT նախագծերի համար, որոնց հիման վրա նեյրոնային ցանցը կկատարի նոր ռեմիքս վարիացիաներ։